Դավիթ Իշխանյանը երախտագիտություն է հայտնել իրեն և ՀՅ Դաշնակցությանը վստահած հայրենակիցներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Դավիթ Իշխանյանը երախտագիտություն է հայտնել իրեն և ՀՅ Դաշնակցությանը վստահած հայրենակիցներին

Դավիթ Իշխանյանը երախտագիտություն է հայտնել իրեն և ՀՅ Դաշնակցությանը վստահած հայրենակիցներին

ՀՅ Դաշնակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում երախտագիտություն է հայտնել մարտի 31-ին կայացած ընտրություններում իրեն և ՀՅ Դաշնակցությանը վստահած հայրենակիցներին.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ է վերաբերում մեր երկրի ապագային ու գիտակցում է այդ ճանապարհին իր մասնակցության կարևորությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր վստահեցին ու իրենց քվեն տվեցին ՀՅ Դաշնակցությանը և ինձ՝ որպես Արցախի նախագահի թեկնածուի:
Դաշնակցությունը միշտ հաշվետու է եղել ժողովրդի առաջ և պատասխանատու՝ իր կեցվածքում: Միասնություն ու ողջախոհություն բոլորիս:
Առողջ եղեք»:

1