Դավիթ Իշխանյանը՝ ընտրությունների մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Դավիթ Իշխանյանը՝ ընտրությունների մասին

Դավիթ Իշխանյանը՝ ընտրությունների մասին

Արցախի նախագահական ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Դավիթ Իշխանյանի հետ զրուցել է ունեցել ArmLur.am-ը։ Նշենք, որ ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կունենա 3 պատգամավոր։ Իշխանյանը զրույցում նշեց՝ դեռ քննարկումներ չեն եղել, թե ովքեր կլինեն այդ 3 պատգամավորները։

«Մինչև ընտրությունների կայացումը, մենք անդրադարձել էինք համաժամանկյա ընտրություններին և մտահոգություններ ունեինք։ Երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ համաժամանակյա ընտրությունները չեն կարող բավարարել մեր պահանջները։ Կարծում եմ՝ պետք է առանձին լիներ, որպեսզի խուսափեինք ավելորդ լարվածությունից», – նշեց նա։

Անդրադառնալով խորհրդարանի պատկերին եւ հետագա համագործակցությանը՝ այլ ուժերի եւ նաեւ նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած թեկնածուներին, Իշխանյանը նկատեց․ «Ես առիթ ունեցել եմ՝ երբ ցանկը հրապարակվեց, տեսակետ հայտնելու, որ մենք մեր ցանկալի խորհրդարանը չենք ունենա։ Չգիտեմ՝ ինչ կազմ կլինի, բայց ես այդ կարծիքին եմ եւ կարծիքս չեմ փոխել։ Խորհրդարանը քաղաքական մարմին է, եւ պետք է տեսնենք օրենսդիրների, որոնք ունեն փորձ կամ փորձառություն, պետք է տեսնենք քաղաքական գործիչների։ Ցավոք սրտի, մեր խորհրդարան անցած կուսակցությունների շարքում չեմ տեսնում այն պատկերը, որ կարող է արտացոլել մեր խնդիրների հանգուցալուծման տեսլականը», – նշեց նա։ Միևնույն ժամանակ Իշխանյանը չշտապեց ասել՝ ում են աջակցելու կամ սատարելու երկրորդ փուլում։

Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով եւ կպայքարեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքը պարզ է եւ խորհրդարանում են Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, Դավիթ Իշխանյանի եւ Աշոտ Ղուլյանի գլխավորած ուժերը։

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Արցախ

1