Դավաճանում ենք մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյանը՝ Ն. Փաշինյանին
Գլխավոր » Լրահոս » Դավաճանում ենք մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյանը՝ Ն. Փաշինյանին

Դավաճանում ենք մեր հայրենիքը. Ռուբեն Վարդանյանը՝ Ն. Փաշինյանին

Դուք վտանգավոր բան եք անում: Այս մասին ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ տեսաուղերձով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ես չգիտեմ՝ դուք ինչքան ժամանակ եք մնալու ղեկավար, պարո՛ն Փաշինյան, բայց ինչ-որ դուք անում եք, վտանգավոր է. դուք ոչ թե փորձում եք պաշտպանել հայ պետությունը, ձեր իշխանությունը, այլ փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու:

Այն, ինչ կատարվում է մեր շուրջ, երկար շարունակվել չի կարող», — ասաց նա։

Նրա խոսքով՝ ամենասարսափելին այն է, որ մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, թե որ քաղաքական ուժն է ճիշտ կամ սխալ, այլ խոսում ենք ամենախորքային  արժեքների մասին. «Երբ որ մենք թույլ ենք տալիս մեզ ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ, որ հայ կանայք աներջանիկն են, որ հնարավոր է մարդու երեսին թքել, եւ դա նորմալ է, որ եկեղեցու դեմ կարելի է այսպես քարոզարշավ սկսել, որ կարելի է Արցախ ասել ու նշել՝ մենք ի՞նչ կապ ունենք, մատ թափ տալ Ազգային ժողովում ու ասել՝ դուք ո՞վ եք, որ մեզ բան եք ասում, եթե կարելի էր հասկանալ, որ կարող են հազարավոր զոհեր լինել, բայց չկանգնեցնել պատերազմը, եւ դա դառնում է ստանդարտ. դա ամենամեծ վտանգն է, որ մեզ սպառնում է, որովհետեւ մենք դավաճանում ենք, ոչ թե ինչ-որ գաղափարի, ալ դավաճանում ենք մեր հայրենիքը, ամենախորքային մեր ուժին՝ ով է հայը»:

1