Դաշնակցության եւ նրա համակիրների համար Հայոց բանակը եւ հայկական պետականությունը բացարձակ արժեք են
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցության եւ նրա համակիրների համար Հայոց բանակը եւ հայկական պետականությունը բացարձակ արժեք են

Դաշնակցության եւ նրա համակիրների համար Հայոց բանակը եւ հայկական պետականությունը բացարձակ արժեք են

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ,  Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին։  

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի սրմանը եւ այդ կապակցությամբ ՀՅԴ սփյուռքյան  կառույցների եւ Հայ դատի գրասենյակների ձեռնարկած քայլերին։

-Տավուշյան դեպքերից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, բնականաբար, ձեռնարկեց անմիջական աշխատանքներ, առաջին հերթին քարոզչական մարզից ներս։  Մեր գրասենյակներն ու հանձնախմբերը անցան գրոհի՝ դիմագրավելու համար Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ  քարոզչական արշավը, ինչպես նաեւ իրականությունը ներկայացնելու եւ օժանդակելու Հայաստանի արտաքին դիվանագիտությանը,- նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը։

arfd.am

1