Դաշնակցության աստված Նեմեսիս գործողությունը եղել է հայկական պետականության առաջին հետախուզությունը և արդարադատ էր
Գլխավոր » Լրահոս » Դաշնակցության աստված Նեմեսիս գործողությունը եղել է հայկական պետականության առաջին հետախուզությունը և արդարադատ էր

Դաշնակցության աստված Նեմեսիս գործողությունը եղել է հայկական պետականության առաջին հետախուզությունը և արդարադատ էր

Շատ դժվար է տարիքի բերումով քաղաքական կարճ կենսագրություն ունեցողին բացատրել տարիներ, տասնամյակներ առաջ տեղի ունեցածները։ Այստեղ ՔՊ խմբակցության անունից հիշեցրին 1992 թվականի ամառը, երբ Դաշնակցությունը ցույցեր էր անում։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Դաշնակցությունը ցույցեր էր անում ու լավ էր անում, Դաշնակցությունը մի կողմից ցույց էր անում Արցախը պաշտպանելու համար, մյուս կողմից՝ հարյուրավոր Դաշնակցականեր կռվում էին։ Ցույցի օրերին էին Վարդան Դուշմաններ, Աշոտ Ասկոլկաներ զոհվում, նույն օրերին։ Դաշնակցությունը ցույց էր անում, մյուս կողմից ԱԺ-ում ստիպում իշխանությանը փոստաթուղթ ստորագրի, որով արգելվում էր որևէ պետական պաշտոնյայի Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին որևէ թուղթ ստորագրի, Դաշնակցությունը ցույց էր անում, ընդդիմության հետ մեկտեղ պարտադրում, որ Պաշտպանության նախարար նշանակվի Վազգեն Մանուկյանը ու նույն տարին դեկտեմբերին Կապանի թուրքական կրակահերթերն էին ոչնչացնում, 30 տարի Կապանն ապահով էր ապրում, որ հիմա նորից Կապանը թուրքի պռունկի տակ ապրի։ Այդ ժամանակ Ներքին Հանդն էր ազատագրվում, հիմա՝ թուրքինը»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ԱԺ ամբիոնից խոսվեց Դաշնակցության Աստծո մասին․ «Իրականում Դաշնակցության Աստված Նեմեսիս գործողությունը եղել է հայկական  պետականության առաջին հետախուզությանը։ Դաշնակցության Աստվածն արդարադատ է, ոտքի վրա, առանց հիմքի որոշում չի կայացնում, երբ ունենում է հիմք, որոշումը կայացնում է, ձեռքն էլ չի դողում ոչ միայն Հրաչի պարագայում, այլ նաև բոլոր դավաճանությունների։ Հրաչ Մուրադյանի տղային 3 ամիս կեղծ մեղադրանքով տարել բանտ էին նստեցրել»,- ավելացրեց պատգամավորը։

yerkir.am

1