«Դարձի՛ր նվիրատու արցախցի փոքրիկի համար». ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղ
Գլխավոր » Լրահոս » «Դարձի՛ր նվիրատու արցախցի փոքրիկի համար». ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղ

«Դարձի՛ր նվիրատու արցախցի փոքրիկի համար». ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղ

«ԺՊԻՏ» ամանորյա ձեռնարկ

ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի վարչության նախաձեռնությամբ մեկնարկում է Ամանորյա ծրագիր՝ Արցախից տեղահանված, 2023թ. սեպտեմբերի 19-ի պատերազմում և սեպտեմբերի 25-ին վառելիքի պայթյունից զոհվածների 2-6 տարեկան թվով 110 երեխայի համար:

Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի մասնակցելու նախաձեռնությանը, կարող է պատրաստել նվեր փաթեթ և մինչև դեկտեմբերի 30–ը ներկայացնել ՀՕՄ-ի Արցախի միավորի գրասենյակ:

Ծրագիրը կամփոփվի 2025թ․ հունվարի 12-ին՝ ամանորյա միջոցառմամբ, որին ցանկության դեպքում կարող են մասնակցել նաև նվիրատուները:

Մանրամասների համար զանգահարել՝

Հեռ.՝ 041 031 910, 097 265 999

ՀՕՄ Արցախի գրասենյակ, ք. Երևան, Չարենցի 20

1