«Դա մեկ անձի գրած տեքստ է եւ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»․ Լեռնիկ Հովհաննիսյան
Գլխավոր » Լրահոս » «Դա մեկ անձի գրած տեքստ է եւ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

«Դա մեկ անձի գրած տեքստ է եւ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»․ Լեռնիկ Հովհաննիսյան

«Հրապարակ»-ի փոխանցմամբ` Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանն` Արցախի թեմի անունից տարածված վերջին հայտարարության վերաբերյալ նշել է․ «Դա մի հոգու գրած տեքստ է եւ մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը»։

Այն, իր համոզմամբ, թեմի առաջնորդի կողմից գրված տեքստ է: Իրենց՝ թեմական խորհրդի հայտարարության մասին էլ ասաց. «Հայտարարությունը տարծվել է թեմական խորհրդի անդամների մեծամասնության համաձայնությամբ»:
Խորհրդի 8 անդամներից վեցը համաձայնություն են տվել, երկուսն էլ արտերկրում են եւ նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել։


Հիշենք, որ Արցախի թեմի առաջնորդը, այն տիրադավ հոգեւորականների շարքում է, որ անցել են Փաշինյանի կողմը, իսկ թեմական խորհուրդն էլ դատապարտող հայտարարություն էր տարածել եւ նշել, որ արցախցիների մեծ մասն այլեւս չի ընդունում Վրթանես եպիսկոպոսի առաջնորդությունը:

1