Ցուցարարները պահանջը անփոփոխ է՝ Ա. Հարությունյանի հրաժարականը
Ինչպես նախապես տեղեկացրել էինք, այսօր նախատեսված էր Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք:
Հանրահավաքը մեկնարկել է ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Քաղաքացիների մեծ մասը մնացել էր հրապարակում՝ չհետևելով Ա. Հարությունյանի երթի կոչին:
Հավաքված քաղաքացիների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Այժմ քաղաքացիները «դավաճա՛ն», «կապիտուլյա՛նտ», «հողատո՛ւ», «հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում են, որ Արայիկ Հարությունյանը ներկայանա և անձամբ պարզաբանի, թե հրաժարականի ողջամիտ ժամկետը ո՞րն է, որի մասին հայտարարել էր պատերազմից հետո:
Հավաքի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների: