CONIFA European Football Cup 2019-ի եզրափակիչ փուլում Հարավային Օսիայի թիմն արժանացել է ոսկե մեդալի
Այսօր՝ հունիսի 9 -ին, Ստեփանակերտի մարզադաշտում CONIFA European Football Cup 2019-ի եզրափակիչ փուլում հանդիպել են Արեւմտյան Հայաստան -Հարավային Օսիա ֆուտբոլային թիմերը։
Լարված ու համառ խաղի ընթացքում մրցավարն երկու թիմերին էլ ցույց է տվել դեղին քարտեր։ Երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին Հարավային Օսիայի հավաքականի մարզիկ Իբրահիմ Բազաևը բացել է հաշիվը։ Խաղն ավարտվել է Հարավային Օսիայի հաղթանակով։
Հանդիպման ավարտին թիմերը պարգեւատրվել են մեդալներով, իսկ հաղթանակած թիմին Ալբերտո Ռիսկիոն հանձնել է ոսկե գավաթը։ Փակման արարողությունը ավարտվել է հրավառությամբ։