Չլդրան գյուղի դպրոցական գրադարանը կրում է Լևոն Ադյանի անունը

Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի դպրոցական գրադարանը այսուհետ կրում է արձակագիր, գրող, թարգմանիչ Լևոն Ադյանի անունը: Գրադարանի անվանակոչման առթիվ Չլդրանում էին Արցախի գրողները, Ադյանի ընկերները:
«Թեկուզ մշտապես ապրել է հեռուներում՝ Սումգայիթում, Բաքվում, իսկ 1988թ. իրադարձություններից հետո ճանապարհները նրան տարել են մերթ Երևան, մերթ Ռուսաստանի տարբեր քաղաքներ, մշտապես հոգով ու սրտով իր բնաշխարհի հետ էր: Նրա ստեղծագործություններում, որոնք տասնյակներով են հաշվվում, Արցախյան բնաշխարհն է, արցախցին՝ իր հոգսերով, ցավերով, իր հույսերով, հավատով, ապագայի տեսլականով»,- նշել է Լևոն Ադյանի ընկեր, ԱՀ վաստակավոր լրագրող Միքայել Հաջյանը:

Չլդրանի դպրոցում գրադարանի բացման արարողությունը համընկել է Մայրենիի օրվա հետ. օրվա առթիվ կազմակերպվել է ցերեկույթ:

Աղբյուրը՝ Արցախի հանրային հեռուստատեսություն
Լուսանկարները՝ Զարինե Սառաջյանի ֆեյսբուքյան էջից