Չկուրանաք ադրբեջանցու շողոքորթող խոսքից. նրանց ազգային յուրահատկությունը մորթելն է. արցախցիներ
Գլխավոր » Լրահոս » Չկուրանաք ադրբեջանցու շողոքորթող խոսքից. նրանց ազգային յուրահատկությունը մորթելն է. արցախցիներ

Չկուրանաք ադրբեջանցու շողոքորթող խոսքից. նրանց ազգային յուրահատկությունը մորթելն է. արցախցիներ

«Շուշի ես տուն ունեմ, հայրս, մայրս, գերեզմաններ ունեն, ո՞նց չենք կարող, կգնանք»,-ասում է Սեդա տատն ու հոգոց հանում:

Շուշիում ապրած Սեդա տատը, որը հիմա Մարտակերտի Չափար գյուղում է, հնարավոր բան չի համարում, որ թուրքերն Արցախի մնացած հատվածն էլ մտնեն:

«Հնարավոր բան չէր լինի, եթե տղամարդու նման դեմ առ դեմ ելնեին, դավաճանություն չլիներ»,- ասում է Սեդա տատի որդին,- այդ դեպքում կապիտուլյացիան Ադրբեջանը կստորագրեր:

17 տարեկանից է Արմենը արցախյան գոյամարտում: Իր պապական այս տունը Մարտակերտում 90-ականներին այրել էին, երբ ադրբեջանցին մտել էր: Մեկ տարի անց նորից ազատագրեցին Մարտակերտը ու Արմենը հարս բերեց տուն:

Մարինեն ու ամուսինը տան հենց դիմացի դպրոցում ուսուցիչներ են: Արմենը աշխարհագրությամբ էլ, ռադիոֆիզիկայով էլ՝ աշխատել է երկար տարիներ:

Գյուղից որեւէ ընտանիք չի հեռացել: Իրենք 3 երեխա ունեն: Մեծ որդին ամուսնացած է Ստեփանակերտում, Շուշիի տուն-տեղը մնացել է ադրբեջանցուն: Մյուս զավակը ուսանող է, փոքրը՝ 5 տարեկան: Հաջորդ տարի որդին զորակոչվելու է:

Գյուղում բնական գազ պիտի քաշեին: Իրենք էլ տունն էին նորոգելու: Պատերազմից հետո սպասումը ձգվել է. ադրբեջանցիների մեջ ապրելու հեռանկարի լուրերը լսում են՝ ձեռքները չի գնում անգամ տանիքի ընկած ծածկը տեղը դնել:

Թշնամին հայի համար ճամփա է սարքում. արցախցու համար պարզ է՝ ինչու, ոչ մի նորություն:

Արմենի պապական տան բակում փոքր որդու մարզաձողն է, ապա մեծ որդու մարզաձողը, քիչ այն կողմ՝ բոքսի ինքնաշեն տանձիկը:

«Որ այստեղ ենք՝ արդեն մի բան նշանակում է»,-ասում է Մարտակերտի Չափար գյուղի բնակիչը,- որ չենք թողել, հեռացել, նշանակում է՝ մնում ենք:

yerkirmedia.am

1