Չկա ավելի բերկրանք, քան ապրելն ու արարելը հանուն Հայրենիքի. Ժասմեն Բունիաթյան
Գլխավոր » Գաղափարական » Չկա ավելի բերկրանք, քան ապրելն ու արարելը հանուն Հայրենիքի. Ժասմեն Բունիաթյան

Չկա ավելի բերկրանք, քան ապրելն ու արարելը հանուն Հայրենիքի. Ժասմեն Բունիաթյան

Այսօր՝ Արցախի բարեկամ, բարերար, Արեւմտյան Ամերիկայի ՀՕՄ-ի շրջանային վարչության գրասենյակի տնօրեն Ժասմեն Բունիաթյանի ծննդյան տարեդարձն է:

Նա իր նվիրվածությամբ օրինակ հանդիսացավ շատերի համար։ Արցախի կողքին, արցախցիների համար, բազմաթիվ այցեր, ծրագրեր` ի նպաստ Արցախի զարգացման։ Նա այսօր էլ շարունակում է իր գործունեությամբ նպաստել Հայրենիքին ու զորավիգ լինել տեղահանված արցախահայությանը։

«Հայրենիքից զատ, Հայրենիքից դուրս կյանքն այլ է, ու երբ Հայրենիքն է ծնվում քո մեջ՝ գործով, առաքելությամբ, չկա ավելի բերկրանք, քան ապրելն ու արարելը հանուն Հայրենիքի»,- սա Իրանում ծնված, Ամերիկայում ապրած, ՀՕՄ-ի նվիրյալ Ժասմեն Բունիաթյանի աշխարհընկալման առանցքն է, որը երազանքից վերածեց գործի՝ ծառայելով Հայրենիքին և Հայրենիքից դուրս գործելով հանուն Հայրենիքի։

Հ․Շինդյան

Ապառաժ

Ստորեւ LaMedia-ի հարցազրույցը՝ Ժասմեն Բունիաթյանի հետ․

1