Երբեք չի կարող ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը. Լուիս Այալա

Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան իր զորակցությունն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի՝ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելման կապակցությամբ։
«Մեր զորակցությունն ենք հայտնում մեր գործընկեր Մուրադ Փափազյանին և բոլոր նրանց, ովքեր միավորվում են հանուն Հայաստանի ժողովրդի իրավունքի, ազատության և ժողովրդավարության։
Զարմանալի է՝ինչպես նրանք կարող էին նման բան անել։ Երբեք չի կարող ընդունելի լինել սեփական ժողովրդին իր հող մուտք գործելն արգելելը», – նշել է նա։