Չարչյանը առանց Աժ թույլտվության չի կարող ազատությունից զրկվել. պաշտպան
Գլխավոր » Լրահոս » Չարչյանը առանց Աժ թույլտվության չի կարող ազատությունից զրկվել. պաշտպան

Չարչյանը առանց Աժ թույլտվության չի կարող ազատությունից զրկվել. պաշտպան

Արմեն Չարչյանն այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր եւ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով՝ չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ռ․Մխիթարյանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Որոշումն անշուշտ ապօրինի է, քանզի իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ էր կանխատեսել Արմեն Չարչյանի՝ գրավով ոչ պատշաճ վարքագիծը զսպելու հնարավորությունը, քանի որ շուրջ մեկ ամիս գտնվելով ազատության մեջ պարոն Չարչյանը որեւէ ոչ իրավաչափ գործողություն փաստացի չէր կատարել։ Բացի դրանից, պրոֆեսորն այժմ հանդիսանալով ԱԺ պատգամավոր եւ ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի ուժով օժտված լինելով անձեռնմխելիությունով, չի կարող առանց Աժ թույլտվության ազատությունից զրկվել, իսկ քրեակատարողական հիմնարկն իրավասու է ընդունել այս կամ այն անձին բացառապես պատշաճ իրավական հիմքերի առկայությամն դեպքում, իսկ տվյալ պարագայում ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է, ուստի ՔԿՀ-ն ընդունելով պարոն Չարչյանին կատարելու է հանցագործություն»,- գրել է նա։

1