Ցավոք, ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ»․ Արայիկ Հարությունյան
Գլխավոր » Լրահոս » Ցավոք, ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ»․ Արայիկ Հարությունյան

Ցավոք, ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ»․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը ճակատագրական ժամանակներ է ապրում, որը պայմանավորված է աշխարհակարգի լրջագույն ճգնաժամով, տարածաշրջանի ապակայունությամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայով ու նորանոր սպառնալիքներով, 44-օրյա պատերազմի անվտանգային, հումանիտար, սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով, ներքաղաքական ու ներազգային պառակտման աճող տեմպով ու բազմաթիվ այլ մարտահրավերներով:

Այս պայմաններում որոշել եմ ժողովրդին ուղղված ուղերձով հանդես գալ՝ հնարավորինս բաց կերպով ներկայացնելով առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման իմ պատկերացումները: Խոսքս կփորձեմ կառուցել այնպես, որպեսզի առավելագույնս պատասխանեմ նաև քաղաքացիներից նախապես հավաքագրված հարցերի գերակշիռ մասին, որոնք վերաբերում են առաջնահերթորեն անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Իսկ մնացած հարցերին Նախագահի աշխատակազմի կողմից առաջիկա օրերին կտրվեն հասցեական պատասխաններ:

ուղղությամբ: Մենք ցանկանում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունենք և պարտավոր ենք մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին:

Բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին:

Մենք պետք է հնարավորինս ջանքեր գործադրենք երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ: Այդ նպատակին են ուղղված եղել մեր բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իմ կոչը ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:

Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, և ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը: Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և դեռ պետք է կարգավորվի՝ առաջնահերթորեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Ինքնորոշման իրավունքը Արցախի ժողովրդին տրված է ոչ միայն միջազգային իրավունքի հանրահայտ փաստաթղթերով, այլև՝ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ փաստաթղթերով:

Ավելին, 44-օրյա պատերազմի հետևանքով անհիմն ու ժամանակավրեպ են դարձել հակամարտության կարգավորման հիմքում ընկած երեք սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, իսկ ադրբեջանական ագրեսիան ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները անառարկելիորեն ամրապնդել են մեր ինքնորոշման իրավունքի լրիվ ճանաչման ու պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես և՛ միջազգային հանրության կողմից չիրականացված սկզբունք ու պարտավորություն, և՛ Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխիք: Հետևաբար, առիթն օգտագործելով՝ կուզեի հերթական անգամ հորդորել միջազգային հանրության դերակատարներին կատարել իրենց պարտավորությունները և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:
Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ:

գործընթացը, և, կարծում եմ, առաջիկա ամիսներին կկարողանանք կյանքի կոչել այն՝ հաշվի առնելով մեր առաջ ծառացած կարճաժամկետ ու երկարաժամկետ մարտահրավերներն ու Արցախի ներքին և արտաքին առանձնահատկությունները: Կուզեի շեշտադրել նաև, որ նախատեսում եմ առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում:

Արդեն մեկնարկել են Նախագահին կից հանրային խորհրդի ձևավորման աշխատանքները, որը լրացուցիչ հարթակ է դառնալու հանրությանը հուզող հարցերը վերհանելու և դրանց անդրադառնալու համար: Այդ և այլ հնարավոր մեխանիզմները պետք է կիրառենք նաև բարձրացնելու պետական մարմինների գործունեության հանդեպ հանրային վերահսկողության արդյունավետության մակարդակը:

Ուզում եմ ընդգծել այդ առումով իմ գլխավոր որոշումներից մեկը՝ Նախագահին կից ձևավորելու քաղաքական խորհուրդ, որում կհրավիրեմ ընդգրկվել Արցախի քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարներին՝ նախկին Նախագահներից ու այլ առանցքային պաշտոնատար անձանցից մինչև խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներ: Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջև՝ Քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ մեր կողմից որդեգրված, մեր հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված ու մեզ փոխանցված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, ԱՀ Սահմանադրության պետականապահպան և մարտահրավերներին դիմագրավելու իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու քաղաքականությանը:
Այո՛, Արցախն ու ողջ հայ ժողովուրդը այժմ լուրջ համախմբման ու միասնականության կարիք ունեն, և ես ներդնելու եմ առավելագույն ջանքերս այդ համախմբումը կյանքի կոչելու համար՝ անկախ մեր մեջ առկա տարաձայնություններից, անցյալի փորձից ու այլ տարբերություններից: Վստահ եմ, որ բոլորի ներուժի պատշաճ օգտագործման միջոցով մենք կկարողանանք պատվով հաղթահարել մեր հայրենիքի պատմության այս ճակատագրական փուլը:

Հույս ու հավատ, կամք ու մղում, ջանք ու եռանդ բոլորիս»:

1