Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը․ Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է
Գլխավոր » Լրահոս » Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը․ Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է

Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը․ Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է

Այսօր Արցախի անավարտ մարտի առաջին տարելիցն է, մարդկանց հոսքը չի դադարում դեպի Եռաբլուր։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում Արցախում զոհվեց 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել է 14 մարդ, զոհվածներից 54-ը՝ Արցախի հողում են, նրանց հարազատներն իրենց ցավն ամոքում են՝ Եռաբլուրում։

Եռաբլուր են այցելել նաեւ ՀՅԴ Հայաստանի եւ Արցախի կառույցների ներկայացուցիչներ, արցախցիներ, Արցախի ցավը կիսող հայրենակիցներ, այնտեղ էր նաեւ Բագրատ Սրբազանը։

Բագրատ Սրբազանն այցելելով անավարտ մարտի նվիրյալների հարազատներին նրանց հորդորեց ամուր լինել․ <Ժողովո՛ւրդ, այսօր դուք եկել եք օրհնանք բաշխելու, չեք եկել մեռելների շիրիմներին։ Այստեղ մեռած մարդ չկա, այստեղ հերոսներ են, որոնց առաջ միայն պետք է ծնկի գալ ու ասել, որ մենք էլ պետք է անցնենք նույն ճանապարհը։ Այսօր հարգանքի, խոնարհումի, իրենց հետ նույնանալու օր է։ Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը>,- նշել է նա։

Ապառաժ

1