Ցավակցագիր

ՀՅԴ Արցախի կառույցը խորը ցավով գուժում է սիրելի ընկերոջ՝ Կարեն Արզումանյանի անժամանակ մահը։ Վշտակցում Արզումանյան ընտանիքին եւ բոլոր հարազատներին՝ ծանր կորստի համար։
Կարեն Արզումանյանը երկար տարիներ եղել է Արցախի ՀՅԴ Ասկերանի կառույցի ղեկավար։ 1988-ին ստեղծել է Արցախյան շարժման Բադարայի ընդհատակյա խումբը, համակարգել հարակից գյուղերի խմբերի աշխատանքները:
1988–1994-ին կամավորական ջոկատի և Ասկերանի ՊՇ 34-րդ գումարտակի (հրամանատար) կազմերում մասնակցել է Շահումյանի (Վերինշեն, Կարաչինար, Գյուլիստան), Ասկերանի (Քարագլուխ, Լեսնոյ, Խոջալու), Ակնայի (Ջինլի, Խըդըրլու ևն), Մարտակերտի, Քարվաճառի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:
Կարեն Արզումանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը՝ 17:00-20:00, Արմավիր-Մեծամոր ավտոմայրուղու վրա գտնվող սգո սրահում։