Բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և բնակապահովման ծրագրին չդիմելու հակափաստարկներ
Գլխավոր » Լրահոս » Բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և բնակապահովման ծրագրին չդիմելու հակափաստարկներ

Բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար և բնակապահովման ծրագրին չդիմելու հակափաստարկներ

Արցախցիներին սոցիալական ծրագրերում աջակցող «Դիզակ արտ» ՀԿ նախագահ Լիանա Պետրոսյանն ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հակափաստարկներ՝ բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և բնակապահովման ծրագրին չդիմելու համար.

1. Երբ 150 հազար բռնի տեղահանվածներից 1 տարվա ընթացքում քաղաքացիության համար դիմում է ներկայացրել 5500-ը, և նրանցից քաղաքացիություն է շնորհվել ընդամենը 3500-ին, դա ոչ թե ՀՀ կառավարություն ձեռքբերումն է, այլ՝ ձախողումը։

2. Քաղաքացիության համար դիմումների թիվն ավելացել է ոչ թե չարաբաստիկ բնակապահովման ծրագրի մեկնարկով պայմանավորված, այլ՝ ՀՀ-ում, հատկապես՝ ուժային կառույցներում, աշխատանքի ընդունվելու անհրաժեշտությունից ելնելով։

3. Քաղաքացիության համար եւ բնակապահովման ծրագրին դիմելու թվերի համընկնումն ուղղակի պատահականություն է, և ոչ թե՝ հերթական առաջընթացը։

4. Բնակապահովման ծրագրի խնդիրները իբր կարգավորելու փոխարեն ծրագիրը պետք է վերանայվի։

5. Բնակապահովման ծրագրին չդիմելու պատճառները միմիայն օբյեկտիվ են։

6. Չորս ամսվա ընթացքում 1100 դիմումի և տրամադրված 30 հավաստագրի փաստը ոչ թե պետք է դրոշակ սարքել ու ծածանել, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այլ՝ ամոթից գետինը մտնել։

1