Բոլորը հաստատել են արցախցիների վերադարձը․մնացածն աշխատանքի և հետապնդելու հարց է․ Կիրո Մանոյան
Գլխավոր » Լրահոս » Բոլորը հաստատել են արցախցիների վերադարձը․մնացածն աշխատանքի և հետապնդելու հարց է․ Կիրո Մանոյան

Բոլորը հաստատել են արցախցիների վերադարձը․մնացածն աշխատանքի և հետապնդելու հարց է․ Կիրո Մանոյան

Մնացածն աշխատանքի և հետապնդելու հարց է

ՀՅԴ Հայ Դատի կենտոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Արցախի Սահմանադրության օրվա լսումներին իր ելույթում անդրադարձել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման միջազգային գործընթացին․


«Անընդհատ պետք է բարձրաձայնվի այն ամենի մասին, ինչ մնացել է Արցախում։ Եվ դրա վերաբերյալ պետք է լինեն ցուցակներ և շեշտվի այն կապը, առնչությունները, որ կապված են Արցախի հետ։ Դա կարևոր աշխատանք է, որովհետև առիթ կլինի կազմակերպել ընտրություններ և ապահովել Արցախի իշխանությունների ակտիվությունն ու լեգիտիմությունը։

Բայց այս ամենն անելու համար պիտի գանք նույն հարցին՝ Հայաստանի այս իշխանություններով ոչինչ չի կարելի անել։

Կիրո Մանոյանն անդրադարձել է նաև Արցախի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությանը և այն հայտարարություններին, որ ՌԴ նախագահն ասել էր՝ անգամ ՀՀ իշխանությունները չեն ճանաչել Արցախը։

2012 թվականին Ուրուգվայի այն ժամանակվա արտգործնախարարը եկավ հասավ Երևան, ծրագրված էր, որ պետք է գնար Ստեփանակերտ և հայտարարեր, որ Ուրուգվայը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը։

Սակայն օդանավից դեռ չիջած՝ իր նախագահը զանգեց, որովհետև Մոսկվայից հրահանգվել էր հետ գնալ։ Ռուսաստանը շատ մեղքեր ունի այս ամենի մեջ՝ և՛ կարգավորման գործընթացի, և՛ խաղաղապահների հարցի, և՛ տեղահանության։

2023 թվականի հոկտեմբերից գոնե ունենք բոլորի կեսբերան ասած վերադարձի իրավունքի մասին հաստատումը։ Վերջերս նույնիսկ ԱՄՆ դեպարտամենտը վերահաստատեց, որ դա շարունակում էր մնալ ԱՄՆ օրակարգում։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն էլ կա, բոլորը հաստատել են արցախցիների վերադարձը։

Մնացածն աշխատանքի և հետապնդելու հարց է ու կարևոր է Արցախի իշխանությունների ակտիվությունը։ Մենք Արցախի իշխանություններին զորավիգ կկանգնենք, ինչ կարող ենք, կանենք, մնում է, որ Արցախի իշխանություններն ակտիվանան»։

1