Բոլոր խոչընդոտները գրեթե վերացված են
Գլխավոր » Լրահոս » Բոլոր խոչընդոտները գրեթե վերացված են

Բոլոր խոչընդոտները գրեթե վերացված են

Օգոստոսի 7-ին «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում՝ Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են նոր տիպի կոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումների պատճառով ոլորտին հասցված վնասները: Մտահոգությունները հիմնականում կապված էին զբոսաշրջիկների՝ Արցախի Հանրապետություն մուտքի սահմանափակումներին, որոնց պատճառով զբոսաշրջության ոլորտը կրում է լուրջ նյութական վնասներ:

Քննարկվել են նաև համավարակի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելու սահմանափակումների վերացման հարցը:

Ժիրայր Միրզոյանի խոսքով՝ թուլացվելու են ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում:

Առանձնակի կարևորվել է նաև ԱՀ տարածքում Պարետի որոշումներով սահմանված բոլոր կանոնների խիստ պահպանումը, հատկապես կազմակերպությունների կողմից վերահսկողության սահմանումը:

Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ գրեթե բոլոր խոչընդոտները վերացված են և մշակվել է հատուկ ընթացակարգ՝ զբոսաշրջության գործունեւությամբ զբաղվող սուբյեկտների միջոցով Արցախ այցելողների համար:

Նա հորդորել է՝ հետեւել Արցախում գործող զբոսաշրջային ընկերությունների եւ հյուրանոցային տնտեսությունների հայտարարաություններին:

1