Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու. Ի. Սաղաթելյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու. Ի. Սաղաթելյան

Բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու. Ի. Սաղաթելյան

«Վարչապետի աթոռը ժամանակավոր զբաղեցնող անձը չի կարող սպասարկել Հայաստանի շահերը, հետեւաբար նրա կողմից ստորագրվող փասթաթուղթն էլ չի կարող մեր շահերից  բխել»,- նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե ստորագրվելիք նոր փաստաթուղթը 100 տոկոսով մեր շահերին է համապատասխանում:

https://youtu.be/wSlzAdOzNfA

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանը չունի լեգիտություն եւ իրավասություն որեւէ փաստաթուղթ ստորագրելու, իսկ եթե դա անում է ճնշումների տակ, ապա թող հեռանա: Սաղթելյանը վստահ է, որ այդ փատաթուղթը ենթադրում է տարածքների զիջում եւ հիշեցնում է, որ Դաշնակցությունը միշտ էր զգուշացնում՝ Փաշինյանն Ալիեւի հետ իր բանավոր պայմանավորվածությունները փորձելու է փաստաթղթավորել:

Որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի աթոռն է զբաղեցնում, դրանում Սաղաթելյանը նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում եւ ներողություն խնդրում ժողովրդից:

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկել է ստորագրել միասնական փաստաթուղթ, որով բոլորը հայտարարում են, որ մինչեւ Հայաստանում նոր իշխանությունների ձեւավորումը, այս իշխանությունները չպետք է բանակցություն վարեն կամ փաստաթուղթ ստորագրեն:  Իշխան Սաղաթելյանը Մարուքյանի այս առաջարկին պատասխանում է իր առաջարկով. բոլոր ուժերը պետք է հայտարարեն, որ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը երբեւէ չեն ընդունելու:

yerkir.am

1