Բողոքի ակցիա Թբիլիսիում` հաջակցություն Արցախի

Դեկտեմբերի 16-ին անցկացվեց բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց` հաջակցություն Արցախի և արցախահայության։
Ինչպես գիտենք, 120.000 անմեղ ժողովուրդ 5 օր շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից, քանի որ Արցախի ժողովրդին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը` Բերձորի (Լաչինի) միջանցքը, այսպես կոչված բնապահպանները փակել են։
Ցույցի ընթացքում «Րաֆֆի» ուսանողական միության անդամները կարդացին Վրաստանի Հայ Համայնքի հայտարարությունը` հայերենով, վրացերենով և անգլերենով։
Այնուհետև «Վրաստանի Հայ Համայնք» հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը ՄԱԿ-ի գրասենյակին փոխանցեց նամակ և նվիրեց Արցախի դրոշով ծածկված պատմական գրքեր և «Տատիկ Պապիկ» խորհրդանիշը։
Ստորև ներկայացնում ենք տարածած հայտարարությունը: