Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի առջև
Գլխավոր » Լրահոս » Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի առջև

Բողոքի ակցիա Մարզահամերգային համալիրի առջև

Հայ հասարակական, քաղաքական շրջանակների ներկայացուցիչներն այսօր, փետրվարի 22-ին բողոքի ակցիա են իրականացրել Երեւանում՝ Մարզահամերգային համալիրի շենքի առջև, որտեղ ընթանում են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։

https://youtu.be/GwcD7g0JykI

Երևանը հյուրընկալել է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի և 2 հանձնաժողովների համատեղ նիստերի պատվիրակներին, որոնց թվում ներկայացուցիչներ կան ինչպես Եվրոպական խորհրդարանից, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրների խորհրդարաններից, այդ թվում՝ Ադրբեջանից։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բակը բազմամարդ էր։ Համալիրի ողջ տարածքը հսկվում էր մեծաքանակ ոստիկանների կողմից։

Ակցիային մասնակցում էին քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք իրենց վրդովմունքը հայտնեցին եվրոպական պատվիրակություններին` Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակական դրսևորումների կապակցությամբ:

Ակցիայի մասնակիցները ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հայատյաց քաղաքականության, պատերազմի հետեւանքով գերեվարված հայ գերիների, Արցախի օկուպացված շրջաններում իրականցվող մշակութային ցեղասպանության վրա։

Ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց ճեղքել ոստիկանական պատտնեշը սակյան դրանից հետո սկսկվեց քաշքշուկ ակցիայի մասնակցիների և ոստիկանների միջև։

Ակցիային մասնակցում էր նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածել` կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին։

Ցեղասպանությունը շարունակվում է։ Մեզ՝ հայերիս աքսորում են մեր հայրենիքից։ Խլեցին արցախը և՛ աշխարհը լռեց, սպանեցին մեր որդիներին և՛ աշխարհը լռեց, հանգիստ, լուռ սպասեցին, թե ինչ են անելու թուրքերը․ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը։

Դիմելով Արևելյան պետություններին Սարգսյանը նշեց․ «Դժոխքի միջանցք եք լուռ բացում։ Վստհ եղեք, որ ձեր քաղաքակրթությանն էլ ևս վտանգ է սպառնալու, ինչպես մեր հնագույն քաղաքակրթությանն է վտանգ սպառնում, վստահ եղեք թուրքը կգա ձեզ մոտ»,-ասաց Սարգսյանը։

arfd.am

1