Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց
Գլխավոր » Լրահոս » Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց

Բողոքի ակցիա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց

Նոյեմբերի 2-ին Հայաստանում ժամանակավորապես հաստատված Արցախի կանայք ու աղջիկները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

Մի շարք դեսպանատների և ներկայացուցչությունների առջև իրականացվող ակցիաների նպատակը միջազգային հանրության ուշադրությունը Արցախի նկատմամբ սկսված ագրեսիայի վրա ուշադրություն հրավիրելն է, նաև՝ տարբեր երկրների կողմից այն դատապարտելը և պատերազմական գործողությունները դադարեցումը:

Նախաձեռնող խմբի անդամները օրեր առաջ նամակ էին հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, սակայն պատասխան չեն ստացել, չի հաջողվել հանդիպել նաև դեսպանի հետ:

«ARTSAKH’s voice matters» նախաձեռնության անդամ Սիրանուշ Սարգսյանը նշել է, որ շարունակելու են Արցախի ձայնը դարձնելուն ուղղված ակցիաները:

1