Բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով
Գլխավոր » Լրահոս » Բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով

Բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով

Այսօր ՀՀ կառավարության դիմաց ակցիա է կազմակերպվել ի աջակցություն Բաքվում պահվող հայ պատանդների։

Մասնակիցները պահանջել ու կոչ են արել ՀՀ Կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինաբար պահվող հայեր պատանդների ազատ արձակման ուղղությամբ։ 

<Մեր հայրենակիցները տանջվում են այնտեղ միայն նրա համար, որ հայ են։ Այսօր հավաքվել ենք, որ կոչ անենք Կառավարությանը, որպեսզի նա պատասխանատվություն և պատվախնդրություն ունենա հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ քայլեր անելու>,- նշել են ակցիայի նախաձեռնողները։

1