Բնակարանային ապահովման ծրագիրը պետք է հիմնված լինի ըստ կարիքների․Գեղամ Ստեփանյան

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ <Թեքեյան> կենտրոնում կայացել է Համահայկական գիտաժողով. Արցախ․ Ցեղասպանություն, գաղթ, գոյապայքար խորագրով: ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին՝ միջազգային իրավունքների համատեքստում: Բանախոսներն անդրադարձել են բռնի տեղահանվածների իրավունքների և կարգավիճակի խնդիրներին, միջազգային հանրության անգործության և հայկական դիվանագիտության ռազմավարության հարցին:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է արցախցիների քաղաքացիության խնդրին։ 30 տարի շարունակ Արցախի ժողովրդին Հայաստանի Հանրապետությունը տվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր, բայց 2023 թվականի հոկտեմբերի 26-ին պարզվել է, որ այդ անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։