Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի կողմից Հայաստանի հետ երկխոսության դեսպան նշանակելու հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում բարձրացրել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնաց նշանակելու հարցը. հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը։
Զրուցակիցները քննարկել են նաև Ուկրաինայում ռուսական սպառնալիքի հետ կապված համակարգման շարունակականության կարևորությունը, երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Չավուշօղլուն հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, ենթադրաբար՝ հունվարին։