Բեյրութի նավահանգստում հնչած պայթյունի հետևանքները
Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է Լիբանանի առողջապահության նախարարությունը՝ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 78-ը․ վիրավոր է ավելի քան 4000 մարդ։ Պայթյունի նախնական վարկած է հայտարարվում 2.700 տոննա սելիտրայի բռնկումը, որը տեղի է ունեցել մոտակայքում զոդման աշխատանքների հետևանքով։
Հիշեցնենք, որ տեղի ունեցածը լուրջ ավերածություններ է առաջացրել նաեւ Բեյրութի հայկական թաղամասում, որտեղ ի թիվս այլ կառույցների գործում է նաեւ ՀՅԴ Շաղզոյան կենտրոնը։ Վնասվել է նաև Անթիլիասի կաթողիկոսարանը: