Բելգիայի դաշնային խորհրդարանը ապրիլի 2-ին կանցկացնի պաշտոնական լսումներ՝ Արցախին վերաբերող բանաձևի նախագծի շուրջ

Բանաձևի նախագիծն ամիսներ առաջ առաջարկվել է դաշնային պատգամավորներ Քրիստոնեադեմոկրատական և ֆլամանդական կուսակցության ներկայացուցիչ Էլս Վան Հուֆի և Ռեֆորմիստական շարժում կուսակցության անդամ Միշել դը Մաեգդի կողմից։
Բանաձևի նախագծում ընդգծվում են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ հայերի անվտանգ վերադարձը Արցախ, Ադրբեջանի թշնամական հռետորաբանությունը, տարածաշրջանում տևական խաղաղության անհրաժեշտությունը, հայ պատանդների ազատ արձակումը և հայկական մշակութային ժառանգության պահպանությունը։