Բեկորի մահվան 30-րդ տարելիցն է

Օգոստոսի 24-ը Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ու ՀՅԴ գաղափարի նվիրյալ Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակի օրն է: Հերոսի նահատակության տարելիցի կապակցությամբ, նրա անունը կրող պուրակում կայացել է հիշատակի արարողություն։
Միջոցառմանը ներկա էին Բեկորի որդիները, հարազատներ, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, Բեկորի կուսակցական ու մարտական ընկերները:





