Բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար

ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Իսպանիայից կժամանեն 40 հոգանոց բժշկական թիմ և կիրականացնեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: Բուժօգնությունը ցուցաբերվելու է չորս հիվանդանոցներում՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» բուժմիավորում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում:
Վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.
Անոթային վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժություն (ոչ էսթետիկ վիրահատություններ)
Ինտերվենցիոն սրտաբանություն
Մանկական վիրաբուժություն
Ընդհանուր վիրաբուժություն(1. Որովայնի բաց և լապարասկոպիկ վիրահատություն, 2. Աճուկային ճողվածքի էնդոսկոպիկ վիրահատություն)
Ուրոլոգիա
Օդոնտոլոգիա
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ /047/94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ /047/94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +37447421382, «Մարտունու ՇԲՄ» ՝ +37447821103 հեռախոսահամարներով:
http://mohnkr.am/?p=27226