Բանակում-սեմինար՝ նվիրված Լիզբոն 5-ի գործողության 41-ամյակին
Գլխավոր » Լրահոս » Բանակում-սեմինար՝ նվիրված Լիզբոն 5-ի գործողության 41-ամյակին

Բանակում-սեմինար՝ նվիրված Լիզբոն 5-ի գործողության 41-ամյակին

Հուլիսի 27-28-ը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպվել էր երկօրյա բանակում-սեմինար՝ նվիրված Լիզբոն 5-ի գործողության 41-ամյակին, որին մասնակցում էին նաև ՀՅԴ Արցախի քույր և ուղեկից միությունների անդամները։

Բանակումի 5 խմբերը կրում էին Լիզբոն 5-ի տղաների՝ Վաչեի, Արայի, Սիմոնի, Սեդրակի,Սարգիսի անունները։

Բանակումը սկսվել է ինտելեկտուալ խաղով, որտեղ խմբերը ստուգել են իրենց գիտելիքները ՝ Հայ գրականության, Հայոց պատմության, Աշխարհագրության և Սպորտի ոլորտներում։

Բանակումի ընթացքում արցախցի երիտասարդների համար դասախոսություններով հանդես է եկել պ․գ․թ․, դոկտոր-պրոֆեսոր ընկեր Կարեն Խանլարին՝ ներկայանելով ՀՅԴ զինյալ պայքարն ու Լիզբոն 5-ի գործողությունը, ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետ ընկեր Արմոնդ Թահմասյանը՝ ներկայացնելով դաշնակցական երիտասարդի տիպարն ու նրան հուզող խնդիրները, ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, պատմաբան ընկեր Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով Խանասորի արշավանքը, Արցախի ԿԿ անդամ ընկեր Մհեր Ավետիսյանը՝ ներկայացնելով 3 կուսակցությունների ծնունդը։

Բանակումի մասնակից երիտասարդներին հուզող խնդիրների մասին հյուրընկալվել և նրանց հետ զրուցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ ընկեր Արա Պուլուզյանը։ Նա երիտասարդներին վստահեցրել , որ ՀՅԴ կառույցները իրենց ողջ ներուժով նեցուկ են արցախահայ երիտասարդներին։

Բանակումի մասնակիցներն իրենց ազատ ժամանակն անց են կացրել խարույկի շուրջ՝ ազգային երգ ու պարով։

Ֆոտոշարք

1