Բակո Սահակյանը շնորհավորել է «Մռակած» երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ
Գլխավոր » Լրահոս » Բակո Սահակյանը շնորհավորել է «Մռակած» երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ

Բակո Սահակյանը շնորհավորել է «Մռակած» երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար եւ «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների եւ նրանց հարազատներին, ովքեր պարգեւների են արժանացել հետմահու:

Բակո Սահակյանը շնորհավորել է երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ «Մռակած» պետական կամերային երգչախումբը Արցախի մշակութային կյանքում ունի նշանակալի դերակատարություն:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

1