Բաքվում շարունակվում է ապօրինի գերեվարված հայերի դեմ կեղծ դատավարությունը
Դեկտեմբերի 26-ին Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է ապօրինի գերեվարված հայերի դեմ կեղծ դատավարությունը՝ մեղադրյալների եզրափակիչ ելույթներով։
Լսումները շարունակվեցին մեղադրյալ Դավիթ Իշխանյանի եզրափակիչ ելույթով։
Նա ներկայացրեց իր հակափաստարկները՝ ի պատասխան մեղադրանքի կողմի հայտարարությունների։
