Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը
Գլխավոր » Լրահոս » Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը

Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ: Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։

Պետական մեղադրող Տարանա Մամեդովան և «տուժողներն» իրենց հերթին դատարանին խնդրել են չբավարարել դատավորներին բացարկ հայտնելու միջնորդությունը: «Դատարանը» հեռացել է խորհրդակցության, այնուհետև հրապարակել է որոշումը` բողոքը թողնվել է առանց քննության: Այնուհետև, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, ցուցմունք են տվել «տուժողները»։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 20-ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

1