Բաքվում կալանավորել են Ռաշիդ Բեգլարյանին

Բաքվում կալանավորել են արցախցի Ռաշիդ Բեգլարյանին։ Նրան թշնամի երկրի իշխանությունները մեղադրում են Խոջալուի իրադարձությունների մասնակցության համար։
Նրան մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածների հատկանիշներով՝ «ռազմագերիներին և միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված այլ անձանց խոշտանգելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մասնակցելու և այլնի համար»։
1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում:
yerkir.am