Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց ադրբեջանցիները զուգարանում անհրաժեշտ սափորներ են դրել
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության ֆոնին՝ ադրբեջանցիները որոշել են իրենց ձևով պայքարել իրանցիների դեմ․ Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց տեղադրել են զուգարանում անհրաժեշտ սափորներ, որոնք կիրառվում են մաքրելու և մաքրվելու համար:
Սափորները կանաչ, սպիտակ և կարմիր են,ինչպես Իրանի դրոշի գույները:
Հիշեցնենք, որ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավարժություններ է սկսել: