Բաքվում հայերի ջարդերի 31-րդ տարելիցն է
Այսօր լրանում է Բաքվում հայերի ջարդերի 31-րդ տարելիցը: 1990 թվականին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից հունվարի 13-19-ին կազմակերպվեց և իշխանությունների կողմից հովանավորվեց Բաքվում բնակվող հայրեի ջարդը:
Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ ասել է. «…Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների…»։
Ջարդերի ընթացքում Բաքուն հայաթափվել է: Շուրջ 250 հազար հայ տեղահանվել է, իսկ հազարավոր հայեր անհայտ կորել են: Մենք պետք է հետևություն անենք, որ մեր պատերազմը կրկին չի ավարտվել:
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան