Բաքվում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք է․ Թաթոյան
Գլխավոր » Լրահոս » Բաքվում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք է․ Թաթոյան

Բաքվում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք է․ Թաթոյան

Բաքվում գտնվող մեր բոլոր հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:

Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:

Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Հարությունյանը, մեր մյուս հայրենակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն, նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է:

Մենք նույնպես միջազգային կառույցներին, հանրությանը թիրախային հերթական դիմումները կուղարկենք` անհրաժեշտ հիմնավորումներով»,-գրել է Թաթոյանը։

1