Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է. Դավիթ Բաբայան
Գլխավոր » Լրահոս » Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է. Դավիթ Բաբայան

Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան

Բաքվում չեն թաքցնում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի գերխնդիրներից մեկն Իրանի մասնատումն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

Ադրբեջանի ընդգծված հակաիրանական քաղաքականության մասին հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ վերը նշված նպատակով շահարկվում է «Հարավային Ադրբեջանը»։ «Թեեւ սա ոչ ճիշտ անվանում է, քանի որ պատմականորեն Ադրբեջանը կամ Ատրպատականը մեկն է եւ գտնվում է Իրանում։ Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը կամ Ադրբեջանը ստեղծվել է արհեստականորեն՝ աշխարհաքաղաքական նպատակներով»,- նշեց Բաբայանը։

«Կարծում եմ՝ շատերն են հասկանում, թե ինչ վտանգավոր խաղ են խաղում Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իսկ մենք միշտ ասել ենք, որ խաղեր տալու քաղաքականությունը լավ բանի չի բերում։ Կարող է կրկնվել անցյալ դարի 30-ականների սցենարը, երբ բոլորը փորձում էին խաղեր տալ հիտլերյան Գերմանիայի հետ՝ հետապնդելով իրենց որոշ շահերը, եւ կորցրեցին ամեն ինչ։ Իսկ Թուրքիայի ու նրա առաջնորդների քաղաքականությունը շատ նման է նրան, ինչ տեղի էր ունենում Գերմանիայում։ Հիմա մի շարք երկրներ կրկնում են նույն սխալը՝ խաղեր տալով Թուրքիայի հետ»,- ընդգծեց ԱԳ նախարարը։

1