Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը
Գլխավոր » Լրահոս » Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարությունը»: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր ևս լսվել է «տուժողների» ցուցմունքները։

Փաստաթղթերի հրապարակման ժամանակ Ռուբեն Վարդանյանը քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթերի ծանոթանալու հնարավորություն ընձեռելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:

Մեղադրող կողմը չի առարկել։ Դատարանը որոշում է կայացրել ընթացիկ շաբաթվա ընթացքում ընձեռել այդ հնարավորությունը։ Հաջորդ «դատական նիստը» կկայանա դեկտեմբերի 9-ին:

1