Բաքվում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը կշարունակվի փետրվարի 5-ին
Բաքվի զինվորական դատարանում փետրվարի 5-ին կվերսկսվի Արցախի նախկին նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Azertac տեղեկատվական գործակալությունը՝ հղում տալով Բաքվի զինվորական դատարանին։
Խոսքը Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուսների մասին է, որոնց Ադրբեջանը մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով։
