Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է. Զատուլին
Գլխավոր » Լրահոս » Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է. Զատուլին

Բաքվում Արցախի ղեկավարների «դատը» պատմությունը կեղծելու գործընթացի մաս է. Զատուլին

Ադրբեջանը փորձում է հետին թվով վերաշարադրել Լեռնային Ղարաբաղի հայկական պատմությունն ու մշակույթը։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտի և միջազգային «Լազարևյան ակումբի» կազմակերպած կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Բաքվում ցանկանում են յուրացնել բոլորին հայտնի պատմական հուշարձանները, մասնավորապես՝ Ամարասի, Գանձասարի միջնադարյան տաճարները։ Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի այս և այլ հուշարձաններն առնչվում են մի ժամանակաշրջանի, երբ ադրբեջանցիները ոչ միայն տվյալ տարածքում չեն գտնվել, այլև ընդհանրապես, որպես ազգ, չեն եղել, ասել է քաղաքական գործիչը:

«Պատմությունը կեղծելու և հայկական ժառանգությունը յուրացնելու ընդհանուր տրամաբանության մեջ տեղավորվում է նաև Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների «դատը»» – ասել է Զատուլինը։

Զատուլինի կարծիքով՝ այդ դատաստանն արտացոլում է ընդհանրապես հայության և մասնավորապես արցախահայության նկատմամբ հաղթանակը շարունակաբար տոնելու՝ Ադրբեջանի իշխանությունների ընդհանուր ձգտումը։

Այս ամենն ուղղված է նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղ, իբր թե, հնարավորինս շուտ «վերադառնա» Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային, պետական տարածություն, ասել է քաղաքական գործիչը։

1