Բաքուն ուզում է, որ ռուս խաղաղապահները դուրս գան. մեր անվտանգային համակարգը պետք է կարգի բերենք. Սեյրան Օհանյան

«Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները պետք է տեսնել տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում, մեր անվտանգության համակարգը պետք է կարգի բերենք, Արցախում էլեկտրաէներգիայի, գազի և ճանապարհների հետ կապված միջադեպերը շարունակվելու են»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում ադրբեջանցիների կողմից արձակված ականներին և սպառնալիքներին: