Բահաիզմի սիմվոլներ են ներմուծվում Արցախ. Հակահայկական տարրերի անընդունելի ներմուծում
Գլխավոր » Լրահոս » Բահաիզմի սիմվոլներ են ներմուծվում Արցախ. Հակահայկական տարրերի անընդունելի ներմուծում

Բահաիզմի սիմվոլներ են ներմուծվում Արցախ. Հակահայկական տարրերի անընդունելի ներմուծում

Վահե Քոթանյանը ֆեյսբուքի իր էջում գիտական տարբեր աղբյուրներից մշակված վերլուծություն է հրապարակել Ստեփանակերտում օրերս տեղադրված է տարածել «քանդակը»-ի, ավելի ճիշտ տարբեր սիմվոլներից բաղկացած կոմպոզիցիայի մասին.

«Ֆեյսբուքում շրջանառվում է Ստեփանակերտում «Մենք ենք մեր սարերը»(Դեդո-Բաբոի արձան)հուշարձան կոթողի դիմաց տեղակայված «քանդակը», որը արված է իբրև հայկական սիմվոլիկայով: Իրականում ոչ մի աղերս չունի հայկականի հետ բացի դիմերեսի հայկական տառերից ուրիշ ոչինչ չկա: Բանալու ծայրի շրջանակի մեջ վերցված է 9 թևանի աստղ (հատուկ է Բահաիզմի կրոնին):

Հայկական աստղը 8 թևանի է կենտրոնում հիմնականում արվում է հավերժության նշան: Կիրառվել է նաև վեց թևանի աստղը ,որը ընդունված է անվանել «Դավիթի աստղ» անվամբ համարվում է հրեական սիմվոլիկա,սակայն կիրառական հիմքով շատ տեղերում հանդիպում է նաև մեր հայկական մշակույթում, այն նաև հայկական ծագում ունի սիմվոլիկ տար է:

Կապը շատերը «քարշ» տվեցին դեպի Արցախի Հասան -Ջալալյան հայկական իշխանական տան հիմքեր, սակայն անժխտելի է, որ Հասան -Ջալալյանների տոհմական զինանշանի վրա վեց թևանի աստղ է, որը կրկնվում է նաև Ջալալ Ա-ի (Հասան-Ջալալ) տապանաքարի վրա: Տապանաքարը գտնվում է Գանձասարի վանական համալիրում որում նույնպես վեց թևանի աստղ է կենտրոնում հավերժության նշան:

Անցնենք հաջորդ սիմվոլիկային, որը բազմազգ խորհրդանիշ է համարվում: Համաշխարհային սիմվոլիկայի աշխարհում հայտնի է , որպես «Ֆատիմի ձեռք» կամ «Խամսա-Համսա» անվամբ, բայց իհարկե այս անգամ սիմվոլիկայի բազմազգության մեջ չի մտնում Հայաստանը և հայկական սիմվոլիզմը, բացակայում է այս նշանը հայկական մշակույթում:

Իսլամում «Ֆատիմի ձեռք»-ի խորհուրդն է, Հրեաների մոտ՝ Մովսեսի քրոջ Մարիամի ձեռքն է, Հինդուիզմում որպես հաջողության նշան է, Եգիպտոսում Խամեշի (Խամսայի) ձեռքն է, բուդդիստների մոտ աստվածուհի Տարոյի ձեռքն է: Բոլոր վեր թվարկված երկրներում և կրոններում ունի չարին վանելու, չարից պաշտպանելու խորհուրդ, կենտրոնում տեղակայված «աչքը» «աչքով տալու» սնոտիապշտական ծիսատարի նախահիմք է հայտնի հավի աչք, Նազար և անգամ Սատանայի աչք անուններով, մասոնական միջավայրում որպես ամենատես աչքՀորուսի աչքը:

Հերքեցի նաև այս սիմվոլիկայի հայկական ծագումը: Հիմա անցնենք «ՀՈւՌՈւԹ » բառին: Հուռութ բառի առաջին ասոցիացիան Շամիրամի հուռութներն է ,որը կախարդական հմայիլ ուլունքաշար էր:

Ստորև ներկայացնում եմ հուռութ բառի բացատրությունը ըստ բառարանի` Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։ 1 հմայություն, հմայանք, կախարդություն

  1. (սնոտ․) հմայությամբ չար աչքից՝ փորձանքից և այլնից պահպանող իր, որ մարդիկ կրում էին իրենց վրա, հմայակ, համայիլ, հմայություն, կախարդություն, հմայիլ, հմայակ: Քանդակի հետևում գրված է «Արցախի բանալին» գրություն չգիտեմ ինչու՞,ո՞ր սիմվոլով և ի՞նչ խորհրդի համար:Ընդհանրացնեմ խոսքս տալով եզրակացությունՔանդակը ,որը պիտի տեղակայվի Ստեփանակերտում ոչմի ընդհանրական,սիմվոլիկ կապ չունի Հայաստանի և հայ մշակույթի հետ,այն բառի բուն իմաստով հավաքածու է տարբեր կրոնական ծիսատարերի ու խորհրդանիշների, որոնց ընդհանուր կապը հմայությունն է, չարից պաշտպանումը սիմվոլիկայով և մոգությունը: Մի’ արեք, արվածը մշակութային լավություն չէ սա չմտածված միգուցե կամ «մտածված» վատություն է: Եղեք պրպտող և ուսումնասիրեք թե ինչ եք անում»:
1