Բագրատ Սրբազանը խորհրդակցում է ՀՀ ԱԺ 3 խմբակցությունների հետ՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ

Բագրատ Սրբազանը քիչ առաջ տեղեկացրեց քայլերի այն հերթականությունը, որով առաջնորդվելու է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնելու համար տրված ժամանակի ավարտից հետո որևէ արձագանք չի ստացվել։
Սրբազանը տեղեկացրեց, որ քիչ հետո կառանձնանա ՀՀ ԱԺ 3 խմբակցությունների պատգամավորների հետ, կքննարկի ԱԺ-ով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը: Եթե արձագանքը շարունակի նույնը մնալ շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ կիրականացնի։