Բացահայտ սուտ. Զատուլինը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու Ա. Գրիգորյանի մեղադրանքների մասին
Գլխավոր » Լրահոս » Բացահայտ սուտ. Զատուլինը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու Ա. Գրիգորյանի մեղադրանքների մասին

Բացահայտ սուտ. Զատուլինը՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու Ա. Գրիգորյանի մեղադրանքների մասին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին «փոխանցելու» մասին հայտարարությունները «բացահայտ սուտ են». այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ ինքն է ասում այն, ինչն իր ղեկավարի մտքին է։ Այս դեպքում մենք խոսում ենք բացահայտ ստի մասին»,- ասել է Զատուլինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև «ներքաղաքական առումով վնասակար էր», ուստի նա նախընտրեց առաջնորդվել իր արևմտյան բարեկամներով:

«Նա բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը Լեռնային Ղարաբաղում։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր, չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն։ Ինչպես, ի դեպ, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կամ ռուսական ռազմաբազան Գյումրիում։ Սրանք, ըստ ամենայնի, հաջորդ հարցերն են, և դա ոչ մի կերպ չի թաքցվում պարոն Փաշինյանի կողմնակիցների և նրա կողմից», – ընդգծել է Զատուլինը։

Ինչպես գործակալությանը իր հերթին հայտնել է ռուս սենատոր Սերգեյ Պերմինովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն արվել է Երևանի՝ երկու աթոռի վրա նստելու ցանկությունից ելնելով, դա Հայաստանի ղեկավարության որոշումների «դատարկությունը ծածկագրելու» փորձ է:

«Ռուսաստանը հուսալի երաշխավոր էր իր հետևողական դաշնակիցների համար։ Երկակիությունն ու «երկու» աթոռներին նստելու ցանկությունը միշտ հանգեցնում են ամպագոռգոռ հայտարարություններ անելու անհրաժեշտության», – ասել է Պերմինովը։

1