Բաց քննարկում՝ «Ամբողջական Հայաստան և արդար հատուցումներ» խորագրով
Օգոստոսի 2-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացվի «Ամբողջական Հայաստան և արդար հատուցումներ» խորագրով բաց քննարկում՝ նվիրված Սևրի պայմանագրի հարյուրամյակին։
Քննարկումը կազմակերպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը։
Քննարկմանը կմասնակցեն
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, իրավաբան, Քվեբեկի փաստաբանների պալատի անդամ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը, ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի ուսանողական հանձնախմբի անդամ Ցողիկ Աշըքյանը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի Օտտավայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բելյանը։
Առցանց քննարկմանը կարող եք հետևել սույն հղումով։
arfd.am