Ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվելու
Գլխավոր » Լրահոս » Ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվելու

Ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվելու

Նոյեմբերի 23-ին կայացած ԱՀ Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկվել էր նաև ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը՝ պայմանավորված նոյեմբերի 18-ին ԱԺ պատգամավորներ Դավիթ Գալստյանի և Արշակ Գրիգորյանի միջև տեղի ունեցած միջադեպով:

28 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը ընդգրկվել է ընթացիկ նիստի օրակարգում:

Սակայն նիստի ընթացքում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում պատգամավորները համաձայնության չեն եկել: Քվեարկության է դրվել 4 և 5 հոգանոց կազմով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով կյանքի կոչելու մասին հարցը։ Քվեարկության արդյունքում առաջարկներից ոչ մեկը բավարար ձայներ չի հավաքել։

1