Ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք
Գլխավոր » Լրահոս » Ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք

Ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք

Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին:

Իշխան Սաղաթելյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նկատել է, որ եթե ըստ Ալեն Սիմոնյանի՝ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դա քաղաքական ինքնասպանություն է, ապա այդպիսով, ըստ էության, նա բացահայտում է իրենց քաղաքական վարքագիծը.

«Բնական է՝ ցանկացած հանրահավաք` ի պաշտպանություն Արցախի, «ալենների» մոտ ջղաձգումներ է առաջացնում:

Այո՛, դուք ճիշտ եք, այս էլ որերորդ անգամ Հայաստանի և Արցախի ինքնաոչնչացման ճանապարհային քարտեզի հեղինակի խոսնակը անհանգստնում է իմ քաղաքական ապագայի մասին: Ուրեմն ամեն ինչ ճիշտ է:

Անհաջող սերիալի չստացված դերասանը, ով հազարավոր զոհերի, հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու գլխավոր դերակատարներից մեկն է, խոսում է ընդդիմության խայտառակվելու մասին: Այո՛, մենք խայտառակվում ենք ամեն օր ամբողջ աշխարհի առաջ, քանի որ իրենք են մեր երկիրը ներկայացնում, այո՛, ճիշտ է ասում Ալեն Սիմոնյանը, խայտառակություն է, երբ թշնամու շահերը սպասարկող իրենց խունտան համարձակվում է բունկերից դուրս գալ և երկիրը տանել նոր կապիտուլիացայի, բայց թող չանհագստանան, ազգային ամոթի և խայտառակության այս էջը մենք կփակենք»,-ասել է Իշխան Սաղաթելյանը:

1